▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն իրեն Լյուդովիկոս 14-րդի հետ է համեմատել

«Հրապարակ»-ը գրում է․ «Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետևաբար, սա ևս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:

Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաև ինքն է, և իր դեմցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։

Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդը պատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին