ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այս ուշ ժամին նստած ուղիղ եթերում լսում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Վաշինգթոնի Atlantic Council ուղեղային կենտրոնում կարճ խոսք ասեց ու հարցերին է պատասխանում: Հենց նոր նա ասաց, որ միջազգային կոնսենսուս կա, որ հայ ազգը նահատակ ազգ է և մոտավոր այսպես իմանում են մեր մասին ու ասում են հա, դուք հայերն եք, դե պարզ է, ձեր գործը նահատակվելն է: Ու ասում է, որ ինքը ուզում է փոխել այս ճակատագիրը: Երկու բան․ պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենուս չկա առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է, մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով: Հիմա էլ մեզ նահատակ ազգ է դարձնելու նոյեմբերի 9-ի ֆորմատին չվերադառնալով»: |
«Փաշինյանն Atlantic Council-ում ասում է` մեզ տեսնում են, ասում են` հա, դուք հայերն եք, դե ձեր գործը նահատակվելն է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին