▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն արգելել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը հեռարձակել Հանրայինով»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ։
Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։
Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող «Առաջին ալիք»-ով։
Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին