|
«Եթե դուք պատկերացնում եք, որ 3 կամ 10 մլն հայերի հետ կառավարելու փորձ չունեմ․․․ միայն իմ ընկերությունը և մեր գործընկերների հետ հարաբերություններում կառավարել եմ տասնյակ միլիոնների․ պետական հնարավորություններ են պետք, որպեսզի զարգացնենք երկիրը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Սամվել Կարապետյանը։ «Վստահ եղեք՝ այստեղ նստած հենց հիմա Փաշինյանից տասն անգամ մեծ իշխանություն ունեմ, ինքը մեկ ավտոբուսի մեջ գտնվող մարդկանց իշխանություն ունի, ավտոբուսից դուրս եկան, էլ չկա այդ իշխանությունը»,- հավելել է նա։ *** «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժարվել է։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։ «Մինչև ձերբակալելը, որ 1,000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ, սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ–ը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- ասաց Կարապետյանը։ Ավելի վաղ Սամվել Կարապետյանն ասել էր, որ իրեն Մոսկվայի ընկերների միջոցով առաջարկ էր արվել նաև կալանքի 5-րդ օրը։ Ըստ Կարապետյանի՝ իրեն առաջարկվել էր հայտարարել, որ չի մտնելու քաղաքականություն, խոստացվել էր, որ դրանից հետո ամեն ինչ կավարտվի։ *** Իշխանությունների այս գործելաոճն իրենց ներքին ցնցումների արդյունքն է, քանի որ շրջում են մարզերով և տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը։ Միակ հույսը դրել են ճնշումների վրա, բայց դա իրենց բացարձակ չի օգնելու. մեկ մարդու ձերբակալում են, տեղը հազար մարդ է ավելանում, հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Հարցին, թե ընդդիմությունը պատրա՞ստ է փողոցային պայքարի՝ Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ընդդիմությունը պատրաստ է բոլոր տեսակի պայքարներին: *** |
|
«Բոլորին գործակալ են սարքում, բարեկամ երկրներին՝ թշնամի, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, հայաթափեն ՀՀ-ն․ ունեն հանձնարարություն շեֆից՝ պետք է ՀՀ-ն լցնեն ադրբեջանցիներով»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մեր ֆանտազիան չէր հերիքում՝ պատկերացնել Արցախն առանց հայերի, խաղաղ Արցախ ունեցանք՝ առանց հայերի, հիմա կունենանք խաղաղ Սյունիք՝ առանց հայերի․ սրանց վախերի արդյունքն է սա, ոչ մի ձև չունեն պայքարելու»,- հավելեց նա։ *** |
|
«Ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Ես անկեղծ պատասխանեցի լրագրողի հարցին ու սկսվեց այն, ինչ սկսվեց»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ իր նպատակը երկիրը զարգացնելն է։ |
«Փաշինյանից տասն անգամ մեծ իշխանություն ունեմ»․ Սամվել Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


