▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի քարոզիչ հոգևորականը ասում է,  որ Արամ Ա-ն պետք է փոխարինի Գարեգին Բ-ին

Նիկոլ Փաշինյանի քարոզիչ հոգևորականները միաբերան խոսում են,  որ Արամ Ա-ն պետք է փոխարինի Գարեգին Բ-ին։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի վերջո՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Նրա գործունեությունները հանգում են նրան, որպեսզի երկրում և ընդհանրապես Հայկական աշխարհում հեղինակություններ չմնան, քանդվեն ավանդական հեղինակության սուբյեկտները, հեղինակազրկվեն նրանք, ովքեր վերջին հենասյուներն են ազգային Տան։
ԵՎ նա հաջողում է նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց շնորհիվ, ովքեր հարմար տեղավորվում են հենց Փաշինյանի բերած «սև-սպիտակ» օրակարգի մեջ։ «Ով իմ պատկերացումներին հակառակ է գործում, թշնամի է» սկզբունքը միայն փաշինյակական օրակարգին սնուցող երակ է։
Կիլիկիո Հայոց կաթողիկոս Արամ Ա-ն հայտնի է իր դիվանագիտական ոճով և իր անվերապահ սատարումը մեկ անգամ չէ որ հայտնել է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հետևաբար տարօրինակ չէ, որ Կիլիկիո Հայոց կաթողիկոսը նաև փորձի միջնորդական ջանքերով կանխարգելել հնարավոր անդառնալիության շեմը, որը կարող է ցնցել ամբողջ հայկական քրիստոնեական հավատքը։
Տարօրինակ կլիներ, եթե Արամ Ա Վեհափառը կողքից դիտեր կամ միայն հայտարարություններով ցույց տար իր զորակցությունը, ինչը գործնականում Փաշինյանի համար ոչինչ է. նա չունի սահման, այլ միայն նպատակ ամեն գնով, թեկուզ Հերոստրատի նման...
Իսկ Արամ Ա Վեհափառը հիմա փորձում է անել մի բան, որը կարող է գոնե առերևույթ թեթևացնել Եկեղեցու դեմ անմարդկային և հակաբարոյական հարձակումները։
«Սև-սպիտակ» բաժանումը դեռ որևէ ժողովրդի օգուտ չի բերել, առավել ևս փոքր ժողովուրդներին, որոնք ունեն գոյաբանական խնդիրներ։
ԵՎ հակառակ ճամբարում տեղավորել բոլոր նրանց, ովքեր մեր պատկերացումներից թեկուզ չնչին շեղում ունեն, ոչ այլ ինչ է, քան հզորացնել մեր դեմ կանգնած հակահայկական ուժին»։

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը․ «Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը եւ նոյնիսկ միջնորդներու ճամբով առաջարկած էր դադրեցնել այս ոչ֊ընդունելի երեւոյթը։ Նորին Սրբութիւնը այժմ հովուապետական այցելութեան մէջ ըլլալով եւ մօտէն իմանալով շարունակուող ձերբակալութիւնները, դարձեալ կը դատապարտէ այս անընդունելի երեւոյթը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականութիւն տուած է այժմ մշակութային առաքելութեամբ Հայաստան գտնուող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանին, որ իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցէ քաղաքական ու պետական պատասխանատուներուն եւ նոյնիսկ վարչապետին։ Վեհափառ Հայրապետին մօտեցումը այն է, թէ կարելի փութով պետութիւն֊եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ, եւ մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին