Անհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը տևել է 1.5 ժամ, ինքը, սակայն, հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։ «Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած, անհետ կորած մեր երեխաները, Փաշինյանը պատասխանել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ «Խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը ու երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,- նշել է Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք անհնար է, որ ծնողները ներկայացնեն։ «Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել, ասում են՝ կարող է թուրքն է վերցրել գրել, ասում եմ՝ իմ որդունն այֆոն է, որը մատնահետքով է եղել և կոդով․․․ Դա անհնար է ուղղակի։ Ես վստահ եմ, որ իմ երեխան ողջ է, 5 տարի է՝ չեմ կարողանում հաստատել, որ իմ տղան ողջ է․․․ Ինքն ավելի շատ երևի թուրքերին է հավատում, քան ինձ»։ *** |
Ծնողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, 24Նյուզ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ի վճակի չէ խոսել, շատ հիասթափված ու ջղայնացած է դուրս եկել հանդիպումից: |
«Փաշինյանի հետ հանդիպման կեսից դուրս եմ եկել․ ինքն ավելի շատ թուրքերին է հավատում, քան ինձ»․ Լիպարիտ Թովմասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին