▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի հանձնարարությամբ լուծարվում է բարձր որակի պետական ներդրումային հարթակը». Դավիթ Փափազյան

ԱՆԻՖ–ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լուծարվում է ARFI (Armenia Financed) ներդրումային հարթակը, որը բացառապես առցանց գործող պետական ներդրումային համակարգ է։ Հարթակը ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
Ի՞նչ է ARFI-ն.
ARFI-ն ոչ միայն առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է Հայաստանում, այլև աշխարհում իր տեսակի մեջ եզակի նախաձեռնություն է, քանի որ նրա օպերատորը հենց պետությունն է։ Հարթակը ստեղծվել է լուծելու երկարամյա և բարդ մի խնդիր՝ ինչպես ապահովել սփյուռքից Հայաստան ուղղակի ներդրումների կայուն հոսք։
Այն մշակվել է ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի կողմից՝ շուրջ 4 տարվա ընթացքում, պետական մոտ 700 միլիոն դրամ ներդրումով։
Արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որի մասին երազում է յուրաքանչյուր նպատակաուղղված կառավարություն։
Հարթակի հնարավորություննից մի քանիսը․
• Ներդրողների հեռակա նույնականացում,
• Հեռակա կարգով հաշիվների բացում դեպոզիտարիայում,
• Սփյուռքի ներդրողների համար Հայաստանի մասնավոր և պետական ակտիվներում մասնակցության հնարավորություն,
• Լիովին թվայնացված և թափանցիկ ներդրումային միջավայր։
2024 թվականի ընթացքում նախատեսվում էր ներգրավել 3.9 միլիարդ ՀՀ Դրամ ներդրումներ՝ հաստատված 13 նախագծերում, որոնք ընտրվել էին ավելի քան 300 հայտատուներից։ Մեր թիմի հեռանալուց հետո որևէ գործողություն չի իրականացվել։
Նախագծի գաղափարախոսությունը հիմնված էր այն համոզման վրա, որ սփյուռքը չպետք է դիտարկվի միայն որպես հայրենասիրական ռեսուրս, այլ որպես գործնական գործընկեր, որը պատրաստ է ներդրումներ կատարել, երբ կա վստահելի, թափանցիկ և ժամանակակից հարթակ։
Հարթակը արդեն գործում էր՝
• ուներ ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիա,
• ավելի քան 400 գրանցված ներդրող։
Պարոն Փաշինյան, խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին ներկայացնել պարզաբանում՝ ի՞նչ նպատակով եք լուծարում այս գործող, բարձր որակի պետական ներդրումային հարթակը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին