▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հանցանքը չի՛ մոռացվելու. իրենց ժամն է մոտենում. Րաֆֆի Հովհաննիսյան

Փաշինյանի հանցանքը չի՛ մոռացվելու. իրենց ժամն է մոտենում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Այն, ինչ որ տեղի ունեցավ 110 տարի առաջ, և ինչ տեղի ունեցավ էս վերջին մի քանի տարին, շատ ավելի մեծ էր, ընդարձակ, քան սոսկ ցեղասպանություն։ Ցեղասպանություն ասելը քիչ է։ Դա մի ողջ հայրենիքի, ժողովրդի, քաղաքակրթության ոչնչացումն էր՝ մարդկության ոչնչացումը։ 

․․․ Այս ուխտի քայլքի մեջ չպիտի մեկնաբանեմ Ձեր բարի հարցը։ Ես համարում եմ, որ Հայաստանի բարձր ղեկավարությունը գտնվում է հենց այստեղ, այս ճեմուղու վրա և գիտի իր իրավունքը, այն հարվածները, որ մենք ստացել ենք այս քանի տարիներին, և այն պահանջը, որ մենք պիտի վերականգնվինք և մեր իրավունքի տերը դառնանք։ Իսկ ինչ իրենք կասեն՝ փաստացի ժամիշխանները, իհարկե մեր միջազգային գործերի համար խոչընդոտ է, արգելք, հակապետական մոտեցում է, բայց իրենք չէ, որ պիտի իրենց խոսույթով ստիպեն, որ Հայաստանի քաղաքացին, բոլոր հայերը ամբողջ աշխարհով՝ գյուղում և քաղաքում, իջնեն իրենց «պլենդուզի»․․․»,- ասել է պրն Հովհաննիսյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին