▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ և դստեր հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների և հեղինակությունների ընտանիքների հետ։ Նախօրեին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ընթրիքին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երևանսկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են «Նայեք աղջիկներ» խանութը։

Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից ևս, որոնց մասնակցում են օրենքով գողի կինը, դուստրը և Փաշինյանի դուստրերը: Ասում են, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երևանսկու ընտանիքի հետ և անգամ կրոնական նույն նախասիրություններն ունեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին