|
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական կուլիսներում երեկ քննարկվող գլխավոր թեման, բնականաբար, Հովհաննավանքում կիրակնօրյա «պատարագն» էր, որն ի ցույց դրեց իշխանություն-եկեղեցի հակամարտության վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը, դրանով պայմանավորված՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև՝ իշխանության ներսում տիրող մթնոլորտն այս հարցի վերաբերյալ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր մարզպետներին, նրանք էլ՝ ՏԻՄ ղեկավարներին, ինչպես նաև բոլոր ՔՊ-ականներին, հնարավորինս մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել Հովհաննավանքում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը ողջունում է Վեհափառի դեմ իրենց արշավը, եւ դրա ապացույցը «Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամի», իսկ ավելի ճիշտ՝ Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մարդկանց ակտիվ մասնակցությունն է։ Սակայն Փաշինյանի պլանն ամբողջովին ձախողվեց, քանի որ վարչական լծակների գործադրմամբ, ուժային տասնյակ աշխատակիցների ներկայությամբ նրանց հաջողվեց, ըստ իշխանական հաշվարկի, հազիվ 1000-1200 մարդ հավաքագրել, որից եթե ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով ՊՊԾ և ԱԱԾ ծառայողներին հանենք, տակը հազիվ 500-600 մարդ կմնա: Պատմեցին նաև, որ բազմաթիվ համայնքապետեր հրաժարվել են մասնակցել ու մարդ բերել, ովքեր էլ նախապես խոստացել են, հետո պատրվակ են գտել չներկայանալու, ովքեր էլ ամեն ինչ արել են, որ մարդ բերեն, իրենց նախատեսածից մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել բերել։ Պատարագից հետո նրա հայտարարությունը, որ հաջորդ շաբաթ էլ է Հովհաննավանքում պատարագի մասնակցելու, էլ ավելի է փոթորկել իրավիճակը։ ՔՊ-ում մտահոգ են, հասկանում են, որ Փաշինյանը չի ների, եթե այս անգամ էլ չմասնակցեն ֆեյք-պատարագին։ Որոշներն էլ ձևացնում են, թե խնդիրը ոչ թե պատարագին մարդկանց քանակն է, այլ՝ ինքնին բովանդակությունը։ Իսկ Հովհաննավանքում տեղի ունեցածի «խորհուրդը», ըստ իշխանականների, այն է, որ Վեհափառի գահակալությունից դուրս է բերվում քահանաների ու հավատացյալների մի շերտ, որոնք ուղիղ Փաշինյանին են ենթարկվելու»: |
Փաշինյանի ձախողումը ՔՊ-ում տագնապ է առաջացրել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


