▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ԽՍՀՄ-ն անվանել է կայսրություն, որը արհամարհել է Հայկական Հանրապետությունը

Փաշինյանը, այսօր Առաջին Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում ԽՍՀՄ-ն անվանել է կայսրություն, որը արհամարհել է Հայկական Հանրապետությունը։

«Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի և արհամարհանքի առարկա դարձավ։ Այսպիսով, կայսրությունը նպատակ էր հետապնդում ոչնչացնել մեր գիտակցության մեջ անկախ պետության այն ծիլերը, որոնք Առաջին Հանրապետությունը կարող էր վերընձյուղած լիներ»։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ անկախ և ինքիշխան պետություն լինելու վախը մինչ օրս չի հաղթահարվել, քանի որ «մենք աշխարհն ու պատմությունը ընկալում ենք այն կատեգորիաներով, որոնք մեր մեջ թողել է ԽՍՀՄ քարոզչությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին