▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը «սերիական մարդասպան» է»․ Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը «սերիական մարդասպան» է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Նա իրեն դավաճան չասելու համար հազարավոր մարդկանց զոհաբերեց։ Իր ասելով՝ զոհաբերեց, գիտակվցելով, որ «Արցախը Ադրբեջանի տարածք է»։ Նա սերիական մարդասպան է, և հազարավոր մարդկանց մահվան համար պատասխանատուն՝ մեկ առ մեկ, հենց Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծեց։

***

«Փչացրել է հարաբերությունները բարեկամների հետ և նոր բարեկամներ չի կարողանում գտնել։ Անում է ամեն ինչ՝ եվրոպացիներին դուր գալու համար, բայց այդ ճանապարհին թշնամանում է Ռուսաստանի հետ․․․ Սա լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի տնտեսության և անվտանգության համար։ Ինչի՞ համար ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր, թող Բրիջիթը դրա մասին մտածի, ի՞նչ ունես»,- քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Գնում է Բրյուսել բամբասում է ռուսներից, գալիս է Հայաստան՝ ասում է՝ Ռուսաստանի հետ եղբայրություն է։ Եթե եղբայրություն է, ապա ի՞նչ է կատարվում այս օրերին․ սահմանափակումներ, որոնք ազդելու են բոլորի բարեկեցության, բոլոր բիզնեսների վրա։ Հետո ինքն ասելու է՝ դե ինչ անեմ, հարիֆ եմ»,- հավելեց Քոչարյանը։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին