▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ ժամանակ է տվել. «Հաշվեք` բախտներդ բերել է, որ քանի օր երկրում չեմ»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` մինչ Մոսկվա մեկնելը նա ողջ իրավապահ համակարգին խիստ հրահանգ է իջեցրել` մինչեւ իր վերադարձը` սեպտեմբերի27-ը, Փարաքարի գործով ձերբակալված լինի։

«Հաշվեք` բախտներդ բերել է, որ քանի օր երկրում չեմ, բայց չտա Աստված, մինչեւ գալս ձերբակալված չլինի։ Հայտարարել եմ, որ օր առաջ պետք է բացահայտվի գործը, քանի՞ գլխանի եք, որ ասածներս օդում թողեք»,- ասում են` մոտավորապես նման կերպ է ցուցում տվել իր ոճի մեջ ու գնացել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին