▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը կարող է մի երեխա բերել, նա էլ ասի՝ ես Վեհափառի երեխան եմ․ այդպիսի ավանտյուրաներ տեսել ենք»․ Միհրդատ Մադաթյան

«2018 թվականին և մինչ այդ ևս Նիկոլ Փաշինյանը ոտնձգություններ է արել հայոց ինքնության նկատմամբ»,- այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ և վիրավում է հոգևոր այրերին։

«Եկեղեցու ստորադասումը սկսվեց 2018-19 թվականներին՝ ՔՊ-ի կողմից «Նոր Հայաստան - նոր Հայրապետ» հիմար շարժումով, որտեղ կաթողիկոսի ինստիտուտը ստորադասվեց։ Եկեղեցին այդ ճակատամարտը, կարծես թե, հաղթեց իր անտարբերությամբ, իր վեհությամբ․․․ Հիմա իշխանություններն այլ օրակարգ չունեն, քան արժեքները ստորադասելը։ Ապականել են մեր հույսերը․․․ Սա հոգեկան խնդիրների արգասիք չեմ համարում, այլ համարում եմ նպատակաուղղված քայլեր։ Երբ որ Եկեղեցու հասցեին հնչում են ապականող խոսքեր, դա պատերազմ է ոչ թե անձերի, այլ Եկեղեցի համակարգի դեմ, քանի որ մնացել է Եկեղեցին, որ շարունակում է հազարամյա ազգային ավանդույթները»,- նշել է Մադաթյանը։

Հոգեբանի կարծիքով՝ Վեհափառը բանավեճի չպետք է դուրս գա, քանի որ եթե գնում ես բանավեճի, ապրիորի համաձայնվում ես տվյալ երևույթի առկայության հետ։

«Փաշինյանն անմեղության կանխավարկածը խախտում է, նրա համար դժվար չէ հերոսի (Ռոբերտ Աբաջյանի-խմբ․) «պապիկի» նման հիմա էլ մի երեխա բերի, նա էլ ասի՝ ես Վեհափառի երեխան եմ, ժամանակին մենք այդպիսի ավանտյուրաներ տեսել ենք»,- ընդգծել է Մադաթյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին