▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը որևէ հայտարարություն չի արել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վերջին գրառումը Մայր Աթոռի «նորոգման օրակարգին» նվիրված նրա հակաքրիստոնեական գրառումն էր՝ հուլիսի 23-ին, որով ծրագիր էր ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից՝ ժամանակավոր տեղապահ նշանակելով ամուսնացյալ քահանայի, մինչև նոր կաթողիկոսի ընտրությունները։

Հիշեցնենք, որ խոստացել էր մեծ հոգևոր հավաք անել Էջմիածնի հրապարակում և շարժումն անձամբ առաջնորդել։ Լուրեր էին շրջանառվում, որ այս պլանն իրագործելու է Վարդավառին՝ հուլիսի 27-ին, պատարագի օրը, բայց դա տեղի չունեցավ։

Ապա եղան վաշինգտոնյան հանդիպումները, և Հայաստանը նորից մտավ վտանգավոր փուլ, իշխանականների «գլուխը խառնվեց», հիմա զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ:

Չնայած դրան՝ իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասևեռումներից։ Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։

Դիցուք, ենթադրենք՝ հավաքվեց հոծ զանգված, թեև դա էլ է կասկածելի, և ասպատակեց Եկեղեցու դեմ, ի՞նչ է լինելու հետոն:

Բանն այն է, որ եթե Վեհափառն ինքնակամ չլքի իր աթոռը, քաղաքական իշխանությունն անզոր է այդ հարցում։

Փաշինյանը որքան էլ արկածախնդիր է, սակայն դա հասկանում է և գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՄՆ-ում է, պաշտոնապես չի հաղորդվել այցի նպատակը, և չկան մանրամասներ, թե ինչու է մեկնել:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, բուժման է մեկնել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին