«Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ամբողջ քաղաքականությունն այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումները արդարացնելու և այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, թե ինչո՞ւ Փաշինյանի այօրվա գրառումը համընկավ Շվեյցարիայում Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայացող համաժողովին։ «Այդ գրառումը ուղղակի պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Իր քաղաքական ուժը, կուսակիցները պետք է նման վարքագիծը առնվազն քննարկման առարկա դարձնեն։ Իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից են գնում, իրենք նաև անելիք ունեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ճղճղոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը։ |
***
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա համընկան Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ կայացած համաժողովի հետ, որը նվիրված է Արցախում հայկական հուշարձանների և եկեղեցիների պահպանմանը և կազմակերպվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում այս հանգամանքի վրա՝ իշխանությունների գործողությունները անվանելով խաչակրաց արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ:
Խաչատրյանի համար ակնհայտ է՝ Բաքուն նոր ագրեսիա է նախապատրաստում, ինչի մասին վկայում են Բերձորի (Լաչին) օդանավակայանի բացումը, որը երրորդն է օկուպացված Արցախում, ինչպես նաև Սյունիքի Խոզնավար գյուղի հրետակոծությունը: Եվ նոր սրման դեպքում ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նոր ռազմական գործողությունները հրահրել է եկեղեցին: