«Պարո՛ն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու»,- դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Մանուկյանի՝ Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրած «գլուխդ պատով տվեցիր, ստեցիր» արտահայտությանը։ «Եթե ձեր ամեն մի սուտ խոսալու ժամանակ այդ նախադասությունը ասեի, գլուխ չէր մնա։ Դուք իրավիճակը լարելու չեմպիոններ եք․․․սպառնո՞ւմ ես. գլուխներդ պատերով եք տալիս, եթե սպառնում եք»,- շարունակեց Սիմոնյանը։ «Էդ ո՞ւր ես գնում, հետ արի, վախեցա՞ր»,- դիմելով նիստերի դահլիճը լքող Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը։ *** |
«Մեզ ասում եք՝ աթոռից կառչած։ Բա եթե էդ աթոռը տենց լավն էր, ինչի՞ ոչ մեկ չհամարձակվեց վերցնի»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր, դուք չվերցրեցիք, քանի որ չուզեցիք, պատասխանատվություն էր։ Հետո էլ չուզեցիք վերցնել, դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացու»,- ասաց Սիմոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում ներկայիս ընդդիմադիրներից ոչ ոք ներկայություն չի ունենալու։ |
«Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու»․ Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին