▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզում անհայտ անձինք խանութում 10 մարդու են պատանդ վերցրել

 

Փարիզի արվարձաններից մեկում գտնվող Quartz առևտրային կենտրոնում տեղակայված Primark խանութում 3 զինված տղամարդ պատանդ են վերցրել խանութի 18 աշխատակիցների, գրում է Газета-ն՝ հղում անելով  Le Parisien-ին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զինված տղամարդկանցից մեկն այդ խանութի աշխատակիցն է։
Համաձայն ականատեսների վկայության՝ հանցագործները խանութ են եկել առավոտյան մոտ ժամը 6-ին՝ առաջին աշխատակիցների հետ։
Ավելի վաղ ոստիկանությունում ենթադրել էին, որ դեպքը ոչ թե ահաբեկչական ակտ է, այլ գողության փորձ։
 
AFP գործակալության տվյալներով՝ խանութի աշխատակիցներից մեկը հաղորդագրություն է գրել իր ընկերոջն այն մասին, որ իրեն և մյուսներին 2 զինված տղամարդիկ պատանդ են վերցրել։
Մեկ այլ լրատվամիջոց հայտնում է, որ Primark-ի մոտ 18 աշխատակիցներ գտնվում են ճաշարանում, ընդ որում՝ հայտնի չէ՝ նրանք պատանդ են վերցվել, թե պարզապես թաքնվել են հանցագործներից, փոխանցում է vedomosti.ru-ն։                                         
Մի շարք զինված մարդիկ են ներխուժել Փարիզի հյուսիսում գտնվող Primark խանութ ու պատանդ են վերցրել մոտ 10 աշխատակցի, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ հարձակումը իրականացվել է այսօր առավոտյան՝ ժ. 6.30-ի սահմաններում:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության հատուկ ստորաբաժանումը:

Փարիզի հյուսիսում գտնվող Quartz առևտրային կենտրոնում տեղակայված Primark խանութում 3 զինված տղամարդ պատանդ են վերցրել 10 աշխատակցի,  հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Համաձայն ականատեսների վկայության՝ հանցագործները խանութ են եկել առավոտյան մոտ ժամը 6-ին՝ առաջին աշխատակիցների հետ։

Ավելի վաղ ոստիկանությունում ենթադրել էին, որ դեպքը ոչ թե ահաբեկչական ակտ է, այլ գողության փորձ։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին