▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեք, պարեք, բայց հրապարակման չափը ճանաչեք»․ Փաշինյանը՝ ՔՊ-ականներին

Ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում ՔՊ-ականներն ավտոբուսով ուղևորվում են Գեղարքունիքի մարզ։ «Ռուբեն Ռուբինյանը վարչության նիստում խիստ հրահանգել է՝ ուրախ ավտոբուսի մեջ չպարել, հետո ասաց՝ պարել, բայց չհրապարակել։ Ինքն այն կարծիքին է, որ ավտոբուսի մեջ պարելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հանրությանը լրացուցիչ ներվայնացնում են»,- նշեց Փաշինյանը։ Հարցը դրվեց ծափերով քվեարկության․ Ռուբինյանի առաջարկն ընդունվեց․ «Այնպես որ, պարեք, բայց հրապարակման չափը ճանաչեք»,- եզրափակեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի:

Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։

Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին