Պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության հերթական դեպքն է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզում։
168.am-ն է գրում, նշելով, որ պարեկները այս պահին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում են, մասնակցում են քննչական գործողությունների։
Քննչական կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին. կան ձերբակալված անձինք, այս պահին կատարվում են վարութային գործողություններ։
Ըստ տեղեկությունների` գողության մեջ կասկածվող պարեկները` Գոռ և Հուսիկ անուններով, մարզում հայտնի են որպես մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ։