«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։ «Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը և կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության հաջորդող ամիսներին ևս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։ Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, եւ հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ»։ *** |
«Դեռ մեծ անելիք ունեն իրավապահները, և միայն դատարանի որոշումից հետո կարող ենք հասկանալ, թե այս սպանության իրական դրդապատճառները որոնք էին»,- այս մասին «ABC Մեդիա»-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով օրերս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և այդ առնչությամբ ՆԳՆ մեկնաբանությանը, թե` «գործը բացահայտված է և պատճառը վրեժխնդրությունն է»։ Առաքելյանի դիտարկմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի կողմից պատճառների, մոտիվներ մասին խոսելն անթույլատրելի է։ «Փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ անկարգությունների հետևանքով մեկ անձ սպանվել է, սպանության մեղադրանք է առաջադրվել կոնկրետ անձի։ Բացի այդ անձից՝ մեկ տասնյակից ավելի անձանց նկատմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով է մեղադրանք առաջադրվել, և Վալոդյա Գրիգորյանի եղբոր նկատմամբ նույնպես խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը միանշանակ չի ընդունվում, որովհետև որևէ փաստ չկա, որ նա այդ դեպքերի ժամանակ այնտեղ է եղել․․․ Վալոդյա Գրիգորյանը մեկնաբանություն էր տվել, որ իր եղբոր կալանավորումը բացառապես իր քաղաքական գործունեության, ընտրություններից առաջ ճնշման փորձի դրսևորում է եղել։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինների տվյալներն ենք դիտարկում, Վալոդյա Գրիգորյանի եղբորը միայն խուլիգանության մասնակցության մասով է մեղադրանք առաջադրվել, և չկա որևէ տրամաբանություն՝ այս սպանության վրեժխնդրության կապը տեսնելու։ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ առնչություն, այդ թվում՝ նաև մեղադրական եզրակացության մեջ, որևէ կապ չունի փետրվարի սպանության հետ»,- ընդգծեց Առաքելյանը։ Նա նաև հավելեց, որ Վալոդյա Գրիգորյանը չի ընդունում նաև խուլիգանության հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը։ |
Փարաքարում ոստիկանները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի վերաբերյալ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին