▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարագլխին լուռ ունկնդրողների շարքում է նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը». Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ղարաբաղը կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան ու անկախ է»․ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում պարագլխի այս և այլ մտքերի լուռ ունկնդիրների շարքում, ուսանողների կողքին, նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` 17 տարի պաշտոնավարող դեկանն է։
Ցավում եմ հարազատ բուհիս ու ֆակուլտետիս համար։ Ցավում եմ ժամանակին Արցախում ծառեր տնկած, Արցախի մասին խրոխտ կենացներ խմած, մինչև 2018-ը նույն Փաշինյանին որպես թերուս ներկայացրած, ապա նման գետնատարած վիճակում հայտնված խաժամուժի համար։ Ու երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված․․․»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել հունիսի 2-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպումից, որտեղ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Շամրիկյանը նրան սուր հարցեր է ուղղում՝ մասնավորապես շեշտելով, որ համաձայն չէ ո՛չ Արցախի, ո՛չ էլ «իրական Հայաստան»-ի վերաբերյալ Փաշինյանի մտքերի հետ։
Մենք հրապարակել էինք Հովհաննես Շամրիկյանի գրառումը, որտեղ նա մանրամասն ներկայացրել էր թե՛ Փաշինյանին ուղղված հարցերը, թե՛ նրա պատասխանները։
Ուսանողի հարցերից մեկը հետևյալն էր․ «Եթե վերադառնայիք 2018թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր թույլ լեգիտիմությունը, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ, նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»։ Փաշինյանն այս հարցին պատասխանելով՝ մասնավորապես ասել էր․ «2020 թվականից հետո, ավելի ճիշտ սեպտեմբերի 27-ից հետո, ավելի շատ նոյեմբերի 9-ից հետո, ես ամեն օր վերադարձել եմ 2018 թվական․․․ 44-օրյայի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքից մի մաս, բայց ձեռք բերեցինք պետություն»։ Փաշինյանը հավելել էր նաև՝ 2018 թվականի նրա կարևորագույն թեզերից է եղել Հայաստանը դուրս դնել պատմական ցիկլերից և որ հիմա մենք ստացել ենք հարատև պետություն ունենալու հնարավորություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին