«Ողջ ոստիկանությունը սպասարկում էր, որ ՔՊ-ն գնա Սևանի դաչա՝ քեֆի»․ Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, ոչ բարով ծնված ազգի ողբերգության 50-ամյակն էր: ՀՀ ողջ ոստիկանությունը դղրդում էր և սպասարկում էր, որ ՔՊ-ն գնա Սևանի կառավարական դաչա՝ քեֆի:
Ես էլ միամիտ գնացել էի Ավան-Առինջ ավտոճանապարհին կանգնող ծաղկավաճառներից՝ այգու ծաղիկներ առնելու:
Հասա մինչև Հաճնի կամուրջ, մի հոգի ծաղկավաճառ չկար, ամբողջ ճանապարհը «մաքրազարդել էին», նույնիսկ ոչխարավաճառներին ու փայտ վաճառողներին սրբել էին ճամփեքից ու նրանց փոխարեն ոստիկանական մեքենաներ տեղակայել: Մոտ ժամուկես փնտրելու ընթացքում, թե ինչ շարասյուններ էին անցնում՝ քեֆի շտապող, պատմելու չէ:
Երեկոյան տեսա, որ Շամշյանը Երևանի կենտրոնում Սիցիլիա հիշեցնող կրակոցների մասին է հաղորդում և կրակված պարկուճներն է ցույց տալիս:
Սա է մեր ողջ պերճանքն ու թշվառությունը»։