▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու կիսաքանդ հանրակացարանի աղքատ ընտանիքները». Վահան Թումասյան

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.

«Ահա կրկին նման ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում, տասնամյակներ շարունակ ապաստանած, աղքատ ու անօթևան ընտանիքները։ Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, մի տանջալից վիճակում են հայտնվում այդ ընտանիքները։ Չորս հարկանի շենքում միայն երկրորդ հարկում են մի քանի ընտանիքներ բնակվում, և քանի որ շենքը կտուր չունի անձրևաջրերը մինչև առաջին հարկ ու նկուղ են հասնում։ Հիմա նրանք երրորդ հարկից ջուրն են փորձում հավաքել, որ չլցվի իրենց ընտանիքների գլխին․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին