▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 3 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 6 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին