Wnews.am-ը գրում է.
Հայ հասարակությունում ղեկավար կանանց թիվն օրեցօր ավելանում է. նրանք խելացի են, կարողանում են անկախ որոշումներ կայացնել, համարձակ են եւ ինքնավստահ։ Նրանցից շատերի ունեցվածքը գերազանցում է իրենց ամուսինների կարողությանը։
Ովքեր են հայ ամենահարուստ կին պաշտոնյաները. Wnews.am-ն առաջարկում է ծանոթանալ նրանց ունեցվածքին ըստ իրենց կողմից ներկայացրած հայտարարագրի.
Ռաիսա Վարդանյանը 2013 թվականից Հայաստանն է ներկայացնում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում։
Տիկին Վարդանյանը ամենահարուստ հայ կին դեսպանի համբավ է ձեռք բերել:
Ռաիսա Վարդանյանը հայտարարագրել է երեք բնակարան, որոնցից մեկը 34 մլն 800 հազար, մյուս երկուսից յուրաքանչյուրը 40,800,000 դրամ արժողության։
Նրա դրամական միջոցները կազմում են 150 մլն 468 հազար դրամ, 1 մլն 354 հազար դոլար, 769 հազար 820 եվրո։
Նրա տարեկան եկամուտը կազմում է 35,608,890 դրամ։
Ուժեղ կնոջ եւս մեկ վառ օրինակ է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա եւս դասվում է ամենահարուստ կին պաշտոնյաների թվին։
Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է 31 մլն 42 հազար դրամ,21 հազար 827 եվրո, 26 հազար 881 դոլար։
Տիկին Հակոբյանի տարեկան եկամուտը կազմում է 10 մլն 442 հազար դրամ։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս աչքի է ընկնում իր հարուստ ֆինանսական միջոցներով։
Նրա դրամական միջոցները կազմում են 35 մլն դրամ եւ 5,000 դոլար։ Տիկին Նաղդալյանը հայտարարագրել է նաեւ երկու բնակարան Երեւանում,4 հողամաս եւ 2 շինություն: Նրա տարեկան եկամուտը կազմում է 347 մլն 724 հազար դրամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում