Համացանցում նոր տեսանյութ է տարածվել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից: Հիշեցնենք՝ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ելույթում ասել էր. «Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է՝ հայրը թուրք է»: Լևոն Քոչարյանն էր դահլիճից արձագանքել՝ ասելով. «Հալովդ մնա, լակոտ, դու ո՞վ ես ընդհանրապես»: Տեսանյութում լսվում է Լևոն Քոչարյանի նաև հետևյալ արտահայտությունը. «Ով որ իմ պապուն կասի՝ թուրք, նրա *****»: «Քֆուր չտա՛ս»,- արձագանքեցին ՔՊ-ականները: Հավելենք, որ կադրերում Լևոն Քոչարյանը դիմելով ելույթ ունեցող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին՝ ասում է. «Հալովդ մնա, լակոտ»: Հիշեցնենք՝ իր ելույթում Արշակյանն ասել էր. «Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է՝ հայրը թուրք է»: Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի աղբանոց խմբակցությունը, այո, աղբանոց՝ փողոցներում պատահական պատերի տակից ընտրված և ԱԺ բերված՝ աննշան բացառություններով, ԱԺ-ն վերածել է սովորական ռազբոռկաների բիսեդկայի։ Դուք, որ ձեզ ուժեղ տղամարդկանց տեղ եք դրել, այն մարդիկ եք, ովքեր ծնկել են թշնամու առաջ և որոնց վրա բացահայտ իրենց ոտքերն է մաքրել և առաջ անցել հայ ժողովրդի դարավոր թշնամին… *** |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, բայց Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախորը հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին։ Ինչո՞ւ։ Որ ապահովեն իրենց տեղը հաջորդ ցուցակում։ Շատ լավ հասկանում են, որ հաջորդ անգամ իրենց քանակը զգալիորեն պակաս է լինելու, ու հիմա ամեն մեկն փորձում է առաջ և աչքի ընկնել նիկոլին շողոքորթելու մրցավազքում։ *** ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ի բարդակխանայի մասին կարելի է հատորյակներ գրել։ Դա արդեն վաղուց ոչ թե օրենսդիր մարմին է, այլ ներքաղաքական պրոպագանդայի դեկորացիա, որտեղ օրենքները երկրորդ պլանում են, իսկ հնազանդ շեփորահարությունը՝ առաջնային։ |
«Ով իմ պապուն կասի՝ թուրք, ***** նրա ****». Լևոն Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին