▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր վթարից մահшցած տղան ու ինչու՞ եկեղեցու մեջ սպшնեցին նրա քավորին

Հայտնել էինք, որ Չարենցավանի եկեղեցում 57-ամյա տղամարդու են սպանել հոգեհանգստի արարողության ժամանակ։

Բանն այն է, որ հոկտեմբերի 8-ին վթարի հետևանքով մահացել էր 20-ամյա Նարեկ Պետրոսյանը։

Ենթադրյալ մարդասպանը եկել է 20-ամյա տղայի հոգեհանգստին և սկսել է դանակի հարվածներ հասցնել նրա քավորին՝ մեղադրելով նրան կատարվածի մեջ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Աղբյուրն՝ այստեղ

Հոկտեմբերի 8-ին Արագածոտնի մարզում բախվել էին «Mercedes»-ն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը. մեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, «ԶԻԼ»-ը կողաշրջվել էր. փրկարարները մեքենաներից դուրս էին բերել 2 մահացածների մարմիններ, կար նաև վիրավոր։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին։ Իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

Փրկարարներին ավելի քան երեք ժամ էր պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայի միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս էին բերել ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր մեքենայի տակից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին