Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլու կնոջը։
Վրաստանի նախագահն ու իր ներկայիս կին Մակա Չիչուան ամուսնացել են նախորդ տարվա սեպտեմբերին։
Մինչ ամուսնությունը նրանք ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ։ Անգամ նախագահի պաշտոնական կայքում մինչ այդ նշվում էր, որ Մարգվելաշվիլին ամուսնացած չէ, սակայն ընկերուհի ունի։
Նրանք հաճախ էին միասին ներկայանում տարբեր միջոցառումներին։
Չիչուան դերասանուհի է, դիմահարդար եւ նկարչուհի։ Նա հատկապես հայտնի է վրացական «Ժպտա» ֆիլմից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում