Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կնոջը։
Ինեսսա հարությունյանն ու Վահան Բաբայանը հանդիպել են 2000թ., երբ ուսանող էին։
Ինչպես պատգամավորն է նկարագրում, կնոջն առաջին անգամ տեսնելիս ժամանակն իր առջեւ կանգ է առել։
«Ինձ համար զարմանալին այն էր, որ շուրջ երկու տարի մենք, նույն համալսարանում սովորելով հանդերձ, միմյանց երբեք չէինք հանդիպել»,- ասում է պատգամավորը։
«Երբ ինքը ասեց իր անունը (չնայած արդեն գիտեի), ես պատասխանեցի, որ սիրում եմ իրեն, և ինքը իմ կինն է լինելու»,- պատմում է պատգամավորը։
«Երբ ինքը ասեց իր անունը (չնայած արդեն գիտեի), ես պատասխանեցի, որ սիրում եմ իրեն, և ինքը իմ կինն է լինելու»,- պատմում է պատգամավորը։
Ինեսսա Հարությունյանը մասնագիտությամբ արատաբան է, դասավանդում է Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում, զբաղվում է խխունջային ներպատվաստման ենթարկված երեխաների վերականգնողական աշխատանքներով և հանդիսանում է այդ ոլորտի հիմնադիրը մեր երկրում : Մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում