Ո՞վ ասեց, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23-ին, մի 10 հոգի․․․Ասել է Խաչատուր Սուքիասյանն, ապա հայտարարություն տարածել․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել: Ավելի ուշ նման հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,-գրել է նա: