▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիշի վասալը չպետք է մեզ սովորեցնի, թե ինչպես վարվենք

Վերջերս Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ, ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, ինչից հետո սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի, ՊՆ նախարարի և այլոց  կողմից տրված պարգևներից: 

«Անկախություն, պետություն, պետականություն, սրանք բարձրագույն արժեքներ են: Իսկ պետության դեմ ոտնձգությունները դատապարտելի են, իսկ նման մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն, մերժում եմ նրա գոյությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Ինչ վերաբերում է «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներին, որոնցով պարգևատրվել է Անդրանիկ Նիկողոսյանը, Դավիթ Գասպարյանը նկատեց.

«Հավանաբար ինչ-որ ծրագիր է կատարել, ցանկացել է իր մայդանն այստեղ սարքել»:

Շարունակելով վերջինին՝ Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց.

«Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե օտար երկրի քաղաքացին ինչ ձևով է պատկերացնում Հայաստանի ապագան: Նա արտահայտում է օտար երկրի շահերը: Ուրիշի վասալը չպետք է մեզ սովորեցնի, թե ինչպես վարվենք: Եթե ուշադիր լինեք նրա՝ հետագայում արված մեկնաբանություններին,դրանց տրամաբանությունը սա է.Եղբայր, ի՞նչ եք ուզում, դուք ընտրել եք ԵՙՏՄ-ն, որը ռուսական կայսրության մասին է խոսում»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին