▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել ժողովրդին․․․Եղիշե Մելիքյանը՝ «սյուրպրիզի» մասին

«Ի՞նչ անակնկալի մասին էիք խոսում՝ Պորտուգալիայի դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ»,- դիմելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին՝ հարցրեց լրագրողը: «Անակնկալ չէ, սյուրպրիզ էի ասել: Նախ, շատ ուրախ եմ, որ դա դարձել է հումոր, տիկտոկով և այլն, ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել ժողովրդին՝ եթե ոչ հաղթանակով: Իսկ եթե լուրջ, ինձ հարց տվեցին՝ սյուրպրիզ պատրաստե՞լ եք այս թիմի դեմ, ասացի՝ եթե թիմն ունի պլան ու դրա մասին չգիտի մրցակիցը, դա արդեն անակնկալ է: Դե պարզ է, ոնց ուզենան, կսիրունացնեն ասածս. խնդրեմ, մենակ թող ուրախանա մեր ժողոուրդը»,- ասաց Մելիքյանը:

***

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իռլանդիա հանդիպումից առաջ տեղի է ունեցել Եղիշե Մելիքյանի և Նաիր Թիկնիզյանի նախախաղային ասուլիսը: Անդրադառնալով Պորտուգալիայից կրած պարտությանն ու պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են հասցրել ֆուտբոլիստները վերականգնվել, Մելիքյանն ասել է. «Շատ դժվար է վերականգնվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, որովհետև 5:0-ն ուդառ էր ու այնպես չէ, որ պետք է մոռանանք: Ինչքան էլ ուզում ենք, բայց ինքն իր հետքը թողնում է: Մենք Հայաստանի հավաքականն ենք ու ամեն պարտություն մեզ վրա ազդում է, բայց աշխատանք են տանում, որ էդ հարցերը լուծենք: Պորտուգալիան ու Իռլանդիան տարբեր են և՛ ոճով, և՛ մակարդակով: Իռլանդիան էլ ուժեղ թիմ է մեզ համար, բայց հաղթելն ավելի ռեալ է ու մեծ աշխատանքի դեպքում կարող է ստացվել: Հաղթելու շանսը շատ է, բայց դժվարություն կունենանք, որովհետև լուրջ մրցակից է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին