▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինացի երեխան ընկել է Հրազդան գետը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է` մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։ Երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին