▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ»․ Արթուր Միքայելյան

Արթուր Միքայելյանի գրառումը՝ կից տեսանյութով․

«Սյունիքի 10 բնակավայրից ավելի քան 270 բնակչի հետ հանդիպման էինք Գորիսում։

Ակների, Վերիշենի, Խոզնավարի, Տեղի Խնածախի, Շինուհայրի, Խնձորեսկի, Քարաշենի, Հարժիսի և Տաթևի բնակիչներին հուզում էին շատ հարցեր, որոնք վերաբերում էին անվտանգությանը, ավելի լավ ապրելուն և այլնին։

«Ուժեղ Հայաստանի» թիմով մեր հայրենակիցներին ներկայացրինք Սամվել Կարապետյանի 6 խոստումները ուժեղ խաղաղության համար։

Ուժեղ դիվանագիտությամբ պատերազմներ են հարթվում, ուժեղ դիվանագիտությամբ դեպի երաշխավորված խաղաղություն, - ասացի ես ներկաներին ու հավելեցի, որ մենք պետք է դադարենք թույլ լինել։

Մենք պետք է ունենաք

 պաշտպանված երկինք,

խելացի սահման։

 Զինվորը, սպան պիտի ունենան արժանապատիվ ծառայություն։

Պիտի ունենանք տեղական ռազմարդյունաբերություն, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն։

Սյունեցիներին ներկայացրինք նաև Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, որոնք կնպաստեն կյանքի որակի բարելավմանը։

Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին