ՈՒԵՖԱ-ի պաշտոնական Instagram-ի էջը (17,8 մլն հետևորդ) հրապարակել է ռիլ, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հուզմունքն ու էմոցիաները՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան–Իռլանդիա խաղի գոլից հետո։
Ռիլում հատկապես ընդգծված է այն պահը, երբ Հայաստանի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ՝ ապահովելով հաղթանակը։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Դիտեք նաև՝