▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտարերկրացի կալանավորը փախուստի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արամավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ժամը 20։30-ի սահմաններում հրազենային վնասվածքով Հայաստանում գործող բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը եղել է կալանավորված անձ, ով հաջողացրել էր իրեն հսկող բանտի աշխատակիցների «քթի տակից» դիմել փախուստի։ Նրա փախուստը կասեցվել է քրեակատարողական ծառայողի կողմից՝ վնասազերծելու ժամանակ նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու արդյունքում, ինչի հետևանքով նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Փախուստի դիմած և ապա հրազենային վնասվածք ստացած անձը, օտարերկրացի է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին