Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանությունը վախենում է ձերբակալել անգամ քպ էլ չէ, քպ քույր կուսակցության թաղապետին, որն ուղիղ եթերով մի 10 հոգու հետ վարչական շրջանի շենքում Արթուր Չախոյանին էր ծեծում։ Դիտեք նաև՝ |
Այսօր Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքից հետո 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor-ի հարցին ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից. «Ձերբակալված անձանց մասով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին»,- նշել է ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Արդյո՞ք Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում է` գերատեսչությունը չի մանրամասնել։ *** Բլոգեր Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը «Մեդիահաբ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Չախոյանը հիվանդանոցում բուժզննում է անցնում․ «Նրա վնասվածքներն անզեն աչքով էլ տեսանելի են՝ այտուցներ, սալջարդ։ Նա ձերբակալվածի կարգավիճակ ունի՝ խուլիգանության հանցակազմով»,- ասել է Եփրիկյանը՝ նշելով, որ ձերբակլվել են նաև ծեծկռտուքի այլ մասնակիցներ․ «Թաղապետին չեն ձերբակալել, թեև խուլիգանություն կատարող կենտրոնական անձանցից մեկը նա էր, վնասվածք պատճառողն ինքն էր»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Չախոյանին կտանեն քննչական բաժին։ *** |
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ: |
Դիտեք նաև՝
***
***
«Արթուր Չախոյանը բուժզննում անցնելուց հետո, բժշկի հորդորով, կհոսպիտալացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ճիշտ է՝ կյանքի համար ռեալ վտանգ չկա, սակայն հոսպիտալացումը պարտադիր է, խորհուրդ չեն տվել անգամ քայլել։ Նա մի քանի օր կմնա այստեղ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- ասաց Եփրիկյանը՝ հավելելով, որ հիվանդասենյակը կվերահսկվի ոստիկանների կողմից, քանի որ Չախոյանը ձերբակալված է։ |