▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրվա կուրսով ծախվողը»․ Արթուր Չախոյանի կոշտ արձագանքն ու տեսանյութն՝ ուղղված Արամ Սարգսյանին

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

«Մեկը, ով եղբոր մահից հետո ժպիտը դեմքին պաշտոն է ստանձնում,

մեկը, ով կոալիցիա է կազմում իր եղբոր արձանի պղծողի հեղինակների հետ,

մեկը, ում կուսակիցները սադրում են ու 10 հոգով հարձակվում են մեկ մարդու վրա...

ու այդ մարդը խոսա արևմտյան արժեքներից, ու խոսա Հոկտեմբերի 27-ի մասին։

#Օրվա_կուրսով_ծախվողը»։

Ավելի վաղ, Արթուր Չախոյանը հետևյալ գրառումներն էր կատարել․ «Հենց նոր Արամ Սարգսյանը հուժկու «բացահայտում» արեց, թե որտեղից է կազմակերպվել «Операция Йогурт»-ը և ինչպես է ֆինանսավորվել։

#Zombi_TV

Իսկ եթե լուրջ՝ էս կարգի կարճ ուղեղով մարդը ուզում է առաջադրել իր թեկնածությունն՝ որպես վարչապետ»։

***

«Արամ Սարգսյանը պատռեց դիմակները և «բացահայտեց», թե Արթուր Չախոյանը ինչ կապ ունի Վլադիմիր Պուտինի հետ։ Պարզվեց, որ Պուտինը Չախոյանի կնքահայրն է, իսկ այդ լուսանկարը՝ «թաղապետի» Բուչա այցի արդյունքում, Ուկրաինայի գաղտնի ծառայությունները տվել են գաղտնի արխիվից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին