▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որտե՞ղ ես դու դաստիարակվել…». Արմեն Պողոսյանը՝ լրագրողին

168.am-ը գրում է. «Որտե՞ղ ես դու դաստիարակվել… տանը դաստիարակված երեխան կասի՝ չի կարելի… եթե տանն է դաստիարակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն նման վիրավորական արտահայտություն թույլ տվեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ դիմելով լրագրողներից մեկին:

Խնդիրը ծագեց նրանից, որ Ա. Պողոսյանը խոսում էր Օպերայի շենքի դիմացի պուրակի մասին, բայց ցուցադրում էր Աբովյան պուրակում արված լուսանկար, և լրագրողի ճշտող հարցից հետո, թե ինչո՞ւ է լուսանկարում այլ բան պատկերված, իսկ ինքը այլ բանի մասին խոսում, նա ձայնը բարձրացրեց ու սկսեց գոռգոռալ լրագրողի վրա, միջամտած մյուս լրագրողներին էլ սկսեց վիրավորել:

Թեև ասուլիսի մյուս բանախոս՝ բնապահպան Կարինե Դանիելյանին չվիրավորելու համար որոշեցինք դուրս չգալ ասուլիսից, բայց ի նշան բողոքի՝ մի խումբ լրագրողներով որոշեցինք չլուսաբանել Արմեն Պողոսյանի խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին