Թարմացված․ Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ |
***
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»։ *** Ինչպես հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Դիտեք նաև՝ |