▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշել եմ հերթով ցույց տալ Երևանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղասարքերը»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Մի քանի օր առաջ Բյուրեղավան քաղաքում խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր հետով հիվանդանոցում մահացել է:
Ես որոշել եմ հերթով ցույց տալ Երևանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղասարքերը և գրավել պատկան մարմինների ուշադրությունն այս կարևոր խնդրին։
Սա Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խորենացի 231/19 բակի խաղահրապարակն է։
Եթե Ձեր բակում ևս կան ջարդված կամ վտանգավոր խաղահրապարակներ, ապա լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք տեղադրել տելեգրամյան այս խմբում կամ ուղարկել ինձ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին