«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է ՀՀ բոլոր քաղաքների ՀԷՑ ղեկավարներին․ գրեթե բոլոր մարզերի խոշորացված համայնքների ՀԷՑ-ի ղեկավարներին արդեն ասվել է, որ դիմում գրեն ու հեռանան: Իսկ մնալու պայմանն այն է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք պետք է աշխատեն իշխանությունների հետ․ եթե մերժում են, պետք է ազատման դիմում գրեն: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից, ով մեր հայտնածին արձագանքեց․ «Անհեթեթություն է։ Որպես կանոն՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս ողջ գործընթացի մեջ իրենց չեն տեսնում, կամ գուցե նախորդ շրջափուլում այդքան էլ ազնիվ չեն եղել իրենց գործատուի, ապա նաև՝ պետության հետ, և ես իրենց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս շրջափուլում, կամ պարզապես իմ լիազորությունների շրջանակում, ելնելով աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններից, անվստահություն եմ հայտնում։ Ամենն արվում է Աշխատանքային օրենսգրքի՝ «ՓԲԸ-ների մասին» ՀՀ օրենքի և բարոյական չգրված նորմերի շրջանակներում»,-եզրափակել է Պետրոսյանը»։ |
Ո՞րն է ղեկավարների՝ ՀԷՑ-ում մնալու «նախապայմանը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին