Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայր Աթոռը, կարծում եմ, պետք է հստակ բացատրություն տա, թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել հոգևորականների՝ ցույցերին մասնակցելու առաջարկ-պարտադրանքի դեպքերը, մասնավորապես. *** |
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների․
Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։
Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։
***
Համացանցում տարածվող Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին 24Նյուզ-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ *** Համացանցում, այնուհետեւ իշխանական լրատվամիջոցներում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե: |