Ֆեմինիստուհիների մեծագույն ձեռքբերումը եղել է սեքսն ամուսնությունից առաջ։ Չէ որ հակառակ դեպքում լուրջ վտանգ կա սխալվելու՝ զուգընկերը կարող է չբավարարել անկողնում, զույգերը կարող են տարբեր սեռական ցանկություններ ունենալ և ի վերջո վատագույն դեպքում տղամարդը կարող է իմպոտենտ լինել։
Սակայն միևնույն ժամանակ չի կարելի հենց առաջին հանդիպումից նետվել տղամարդու գիրկն ու նրա հետ անկողին մտնել, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը։ Բավական դժվար է հասկանալ՝ երբ է եկել ժամանակը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու։
Մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ սեքսի ժամանակն եկել է։
1. Տղամարդը քեզ տեսել է առանց նիհարեցնող գոտիների, սակայն չի փախել, այլ ընդհակառակը՝ համբուրել է՝ կարծես ոչինչ չի նկատում։ Երբ տղամարդը ներքին գեղեցկությունն է սկսում տեսնել, սեքսը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները։
2. Դուք նրա հետագա պլաններում տեղ ունեք։ Իհարկե, կարիք չկա հավատալ կեղծ խոստումների, իբր դուք միասին Վենետիկում կընթրեք, և նա ձեզ այդ ժամանակ ամուսնության առաջարկ կանի։ Բայց եթե նա պատրաստվում է ձեզ հետ միասին շանը տանել զբոսանքի, ծանոթանում է ձեր տատիկի հետ, ուրեմն նա ձերն է, կարող եք հանգիստ սեքսով զբաղվել նրա հետ։
3. Դուք նրան անվերապահորեն վստահում եք, նույնիսկ չեք ամաչում սեքսի մասին խոսել։ Ուրեմն՝ ժամանակն է։
Շարունակությունն՝ այստեղ։
Աղբյուրը` erkusov.com