«Ուրացողների ձեռքով մեր հաղթանակն այս պահին դարձել է ոչինչ. մեր հաղթանակը, կենսագրությունն ու պատիվը գողացան»,- «Եռաբլուր»-ում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Այդուհանդերձ մեր հերոսների սխրագործությունն ու հերոսությունը չեն կարող մեզնից խլել ու ջնջել մեր կյանքից։ Այսօր նշում ենք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև, և հատկապես Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի հիմնադրման օրը»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ այդ հաղթանակները պետք է ետ նվաճել, և որ դրանք չպետք է հուշ դառնան։ «Մենք կոչում ունենք՝ մեր տղաներին հաղթանակ, երազ ու հայրենիք վերադարձնելու»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով Արցախի կորուստն ու բոլոր դժբախտությունները որպես խարան դաջված են օրվա իշխանությունների ճակատին, անկախ նրանից, թե ինչ են խոսում։ «Մուրացիկ խաղաղություն չի լինում, սպանող, քայքայող խաղաղություն չի լինում, այն ձեռք է բերվում հաղթանակով։ Սա ոչ մեկի հայրական տունը չի, որ ինչ-որ բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։ Այդ հաղթանակին պետք է պատրաստվել»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ չարիքի իշխանության պատճառով ենք զրկվել խաղաղությունից։ «Մեր պատիվն ու տունը պետք է վերականգնենք... Օրեր առաջ խոսում էին տարբեր պետությունների, հատկապես ՌԴ-ի գործակալ լինելու մասին, այսօր վազելով գնացել են ՌԴ»: Դիտեք նաև՝ *** |
Օրեր առաջ խոսում էին ՌԴ-ի գործակալ լինելու մասին, այսօր վազելով գնացել են ՌԴ. Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին