▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե Հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունը ուրանա։
Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։
Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու։
Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է, չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունը իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց նոր Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստվում է Հայաստանում մասնավոր բիզնես խլել:
Առը հա քեզ բաստիոն»։

***

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հնարավոր պետականացումն առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը, գրել է Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։

Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային «ручной режим»-ով։ Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։

Ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։ Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։

Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։

Դիտեք նաև՝ 

***

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը: Միակ նպատակը իշխանությունը ժամ ավել պահելու մոլուցքն է: Ցանկացած անձ կամ ինստիտուտ, ով խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել այս հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հնարավոր որևէ «կարմիր գիծ» չճանաչող հարձակման:
Այս նույն ձեռագրի դրսևորումն է «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ:
Իմ աջակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին, ով իր նվիրումը Հայաստանին ու հայ ժողովրդին ապացուցել ու ապացուցում է տասնամյակների իր գործունեությամբ: Վստահ եմ, որ մեր հանրությունը շատ հստակ տեսնում և պատկերացնում է` ում՝ ով կամ ինչ լինելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին