Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի լրագրողներ և այլք, ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Քոչարյանի հայրն է։ Լևոն Քոչարյանը մի ամբողջ օր իր հոր մասին լսում էր ամենատարբեր վիրավորանքներ, ծաղր ու ծանակ, նսեմացնող արտահայտություններ, դեռևս չապացուցված մեղադրանքներ ու սա արվում էր իշխող ուժի գրեթե ողջ կազմով ուղիղ եթերում, ինչն անթույլատրելի է։ Որևէ մեկի որդին դժվար դիմանար հայհոյելու գայթակղությանը։ Իհարկե, դատապարտում եմ հայհոյանքը, բայց էս ի՞նչ հայհոյանքի մթնոլորտ եք ստեղծել խորհրդարանում, հարգելի իշխող ուժ։ Նույնը Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպը խիստ դատապարտելի է։ Տևական ժամանակ է՝ խորհրդարանում միայն հայհոյանքներ ենք լսում, ով է պատասխանատու այս մթնոլորտի համար, իհարկե իշխանությունը։ Եթե վարչապետը «կրթությունը նորաձև է» դասընթացներից հետո խորհրդարանում իրենց գործընկեր պատգամավորներին, այդ թվում կանանց ասում է համբալներ, վեր ընգեք տեղներդ, ձեզ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները, Արսեն Թորոսյանը բարձր ամբիոնից հպարտորեն հայհոյում է, ուզում եք միայն Լևոն Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի՞։ Մեկ անգամ արդեն տեսել ենք Քոչարյանի նկատմամբ ինչպես ավարտվեց դատական գործընթացը, կսպասենք նաև էս մեկին, ուղղակի այս մեկը նախընտրական է, դրա ամար է ՔՊ-ն այսքան բուռն արձագանքում»։ |
«Որևէ մեկի որդին դժվար դիմանար հայհոյելու գայթակղությանը»․ Ժաննա Ալեքսանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին