Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունից ստացվել է տեղեկություն, որ Լևոն Հ․-ն իրենց հայտնել է այն մասին, թե իր մայրը՝ Լուսիկ Բ․-ն, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների անուշադրության հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ՝ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: