▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որ ձեզ համբալ ասեն, ձեր դուրը կգա՞». լրագրողը՝ ՔՊ-ականին

«Ձեզ համար ընդունելի՞ է, երբ վարչապետը պատգամավորներին համբալ է ասում»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը: «Ես չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ ասի, ամեն ինչ: Ինձ համար ընդունելի չէ, երբ պատգամավորներին ասում են՝ հայրենիք հանձնող»,- ասաց Հակոբյանը: «Ձեզ համար վիրավորակա՞ն է, որ վարչապետը խորհրդարանի դահլիճում համբալ բառն է օգտագործում»,- շարունակեց մյուս լրագրողը: «Վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք հարցեր ուղղելու՝ ուղղեք, վստահ եմ՝ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ ձեր գնահատականն ենք ուզում, ձեր կարծիքը. ձեզ որ համբալ ասեն, ձեր դուրը կգա՞, Հակոբյանը նշեց. «Ասացի՝ ինձ դուր չի գալիս, երբ ինձ ասում են՝ հայրենիք հանձնող»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին